Մենթորի հետ աշխատանքի հաշվետվություն. Հունիս

Մենթորիս հետ հունիս ամսին ևս ամենօրյա հանդիպում-քննարկումներ ենք ունեցել։ Քննարկել ենք Դմիտրի Լիխաչյովի նամակները, որոնցից երկուսի մասին կարծիքս գրել եմ բլոգում 《Դմիտրի Լիխաչյով. երիտասարդությունն ամբողջ կյանքն է》, 《Դմիտրի Լիխաչյով. բարության ուղիներով》։

Մենթորիս հետ հունիսի 25-27-ը մեկնում եմ Արատես` իր դասարանի սովորողների հետ, ինչը սովորողների հետ եռօրյա ճամփորդության իմ առաջին փորձն է։

Դպիրում հրապարակվել է երկրորդ հոդվածս` 《Խոհանոցային գործունեությունը` ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս

Միասին քննարկել և կազմակերպել ենք 5 տարեկանների հաշվետու համերգ-ներկայացումը Ուսումնական ագարակում։ Համերգի կազմակերպման հարցում մենթորիս խորհուրդները շատ են օգնել և կողմնորոշել ինձ։

Դմիտրի Լիխաչյով. նամակ 46 《Բարության ուղիներով》

14 տարեկան էի, երբ հասարակական կազմակերպություններից մեկի կազմակերպած 《Արժեհամակարգը մարդու կյանքում》թեմայով սեմինարների մասնակցեցի։ Հենց այդ ժամանակ սկսեցի ավելի խորը գիտակցել արժեհամակարգի կարևորությունը։ Ցանկացած որոշման հիմքում պիտի լինի ձևավորված արժեհամակարգը , հակառակ դեպքում մարդը որպես անհատ գոյություն չի ունենա, հակառակ դեպքում իր քայլերը, որոշումներն անհասկանալի ու ոչ նպատակաուղղված կլինեն, հակառալ դեպքում շատ հեշտ կարելի է տրվել գայթակղությունների և սխալ, անթույլատրելի որոշումներ կայացնելմանր նպատակների հասնելու համար։ Երբ ունենում ես ձևավորված արժեհամակարգ, երբ գիտես, թե ինչն է քեզ համար առաջնայկնը, ինչը երկրորդականը, այդ որոշումները ինքնաբերաբար են գալիս, դու այլևս չես էլ մտածում` խաբել, թե` ոչ, գողանալ, թե` ոչ, դավաճանել, թե` ոչ, որովհետև երբևէ քո փոքր, ճղճիմ նպատակները չեն դառնում քեզ համար ամենակարևորը, չեն դրդում սխալ որոշումներ կայացնել…. Արժեհամակարգի հիմքում դնելով լավը, դրականը, բարին, օգտակարը, հիմք ենք դնում բոլոր ճիշտ ու լավ որոշումներին…. Սպառողների հասարակությունը դատապարտված է կործանվան, միայն բարիք ստեղծողների հասարակությունն է ունակ առաջընթաց ապրել….

Դմիտրի Լիխաչյով. Նամակ 2 《Երիտասարդությունն ամբողջ կյանքն է》

Դմիտրի Լիխաչյովը իր երկրորդ նամակում անդրադառնում է շատ կարևոր և երիտասարդների համար ճակատագրական թեմայի։ Երիտասարդները պետք է խորապես գիտակցեն, որ չի կարելի մսխել երիտասարդությունը, որ երիտասարդ տարիքի սխալները, ձեռբերումները անհետ չեն կորում, կյանքում տեղի ունեցած ցանկացած իրադարձություն իր հետքն է թողնում մարդու ողջ կյանքի վրա։ Պատահական հանդիպած մարդիկ կարող են ճակատագրական նշանակություն ունենալ, երիտասարդ տարիքում կատարած ամենափոքր բարությունը, լավ գործը, կամ հակառակըվատը, կարող է հասուն տարիքում հազարապատիկ ետ վերադառնալ։ Երտասարդ տարիքում հաճախ կարծում ենք, թե մեզ հանդիպած մարդկանց հետագայում երբևէ չենք հանդիպելու, մսխում ենք ամենաանգին հարստությունը` մարդկային հարաբերությունները։ Մսխում ենք մեր առողջությունը` կարծելով, թե հետագայում հնարավոր է ամեն բան շտկել, վերականգնել, մսխում ենք մեր ժամանակը, միջոցները….. Երիտասարդ տարիքում ձեռք բերած գիտելիքները շատ ավելի լավ են տպավորվում ամբողջ կյանքում, շատ ավելի հեշտությամբ ենք նոր կարողություններ ձեռք բերում, նոր լեզուներ սովորում։ Անհրաժեշտ է գնահատել երիտասարդ կյանքի ամեն րոպեն, հասկանալ, որ հենց երիտասարդ տարիքում ենք կառուցում մեր ամբողջ կյանքի հիմքը, պատասխանատու պիտի գտնվենք այդ հիմքի նկատմամբ։

Աշպատակարգ 24.06.24-28.06.24

Ռուսերենի ուսուցիչ՝ Էլինա Սիմոնյան

Երաժշտության ուսուցիչներ- Սեդա Թևանյան

Աչեր Բաստաջյան

Շաբաթվա նախագծեր

Երկուշաբթի 24.06.2024

  • 8:30-8:55 — Սովորողների դիմավորում
  • 9։00-9:20 — Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 9։20-9։55 — Լեզվագործունեություն
  • 10։00-10:30— Նախաճաշ
  • 10։35-11:55 — Անգլերեն
  • 11:00-11:30 — Մաթեմատիկա
  • 11։35-12:30 — Լող
  • 12։30-13։00 — Ճաշ
  • 13։05-13։35 — Բակային խաղեր

Continue reading »

Պրպտիկ TV 16

Պրպտիկ TV16-րդ թողարկման ընթացքում պրպտիկները պատմում են նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած նախագծերի, շաբաթվա գործունեության մասին, դե իսկ Արատեսից վերադարձած Աստղիկ Բլեյանն էլ պատմում է իր տպավորությունների մասին։

Հաղորդավարներ` Տիգրան Գրիգորյան, Էլեն Սահրադյան, Ալեք Մկրտչյան

Նախագծի համակարգող` Զառա Սեդրակյան

«Ջա՜ն, լողափ»  լողափային գործունեության ստուգատես. ամփոփում

Էլ ի՞նչ ամառ առանց լողափնյա խաղերի, լողի, արևայրուքի և իհարկե թիթիզ հագուկապի…. 5-6 տարեկան սեբաստացիների համար հերթական ստուգատեսը իրական տոնի վերածվեց` նորաձև լողազգեստներով, ամառային խաղերով, լողով…

Մանրամասները` տեսանյութում։

《Իմացումի հրճվանք》կրթական ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն ինտեգրված, նախագծային ուսուցում է։ «Իմացումի հրճվանք» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական հեղինակային (այլընտրանքային կրթական) ծրագիրն է:

Continue reading »