Քառօրյա վերապատրաստում մաս 2

Օգոստոսի 17-ին կրթահամալիրում վերապատրաստվող մասնագետներս կրկին շատ հագեցած օր ունեցանք։ Լուսինե Բուշի հետ ունեցանք մանրամասն քննարկում բլոգերի հետ կապված, ներկայացրեցինք մեր առաջին գրառումները բլոգում։ Ստացանք մեզ հուզող հարցերի պատասխանները նախագծային կրթության վերաբերյալ։ Այցելեցինք կրթահամալիրի ագարակ, ծանոթացանք կենդանիների պահման պայմաններին, ձի վարեցինք։ Օգոստոսի 18-ին կրկին հանդիպեցինք կրթահամալիրի մայր դպրոցում, ներկայացրեցինք մեր նախագծերը, քննարկեցինք դրանք և փորձեցինք վերջանական տեսքի բերել դրանք։ Քառօրյա վերապատրաստումն անցավ բավականին հագեցած, ինֆորմատիվ և արդյունավետ։ 

Քառօրյա վերապատրաստում

Օգոստոսի 15-18ը կրթահամալիրում կազմակերպվում է քառօրյա վերապատրաստում` կրթահամալիր դիմած մասնագետների համար։ Օգոստոսի 15-ին մեզ ներկայացվեցին դպրոցի կառուցվածքը,  գաղափարախոսությունը, սկզբունքները և մոտեցումները։ Ծանոթացանք այլընտանքային հեղինակային կրթական ծրագրերի, նախագծային կրթության կազմակերպման սկզբունքներին։ Այցելեցինք խաղողի և գինու դպրոց, ծանոթացանք գինու պատրաստման ողջ գործընթացին, մուտք գործեցինք մառան, որտեղ ներկայացված էին կրթահամալիրում սովորողների և ուսուցիչների կողմից արտադրվող և արդեն սերտիֆիկացված գինու մեծ տեսականին, ինչպես նաև տարիներ շարունակ արտադրված և սովորողների կողմից նկարազարդված շշերով գինիները։ Օգոստոսի 16-ին ծանոթացանք ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներին, բլոգի վարման ընթացակարգին, արտաքին տեսքին վերաբերող պահանջներին։ WordPress.com կայքում գրանցեցինք մեր աշխատանքային բլոգը, ծանոթացանք կայքի գործիքներին, հնարավորություններին։