Մուտք կրթահամալիր, օր 4

Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Այնուհետև ուղևորվեցինք մայր դպրոց՝ մասնախմբերում աշխատելու նպատակով: Ռուսերենի ուսուցիչների հետ քննարկեցինք սպասվող նախագծերը: Մարմարյա սրահում  ելույթ ունեցան Գութան 2023-ին մասնակցել պատրաստվող Սեբաստացիները: Քոլեջում բաժանվեցինք խմբերի, մեր խումբը  զբաղվում էր պարտիզպուրակային աշխատանքներով: Ընդմիջումից հետո Մարիետ Սիմոնյանի հետ քննարկեցինք Միխայիլ Պոստնիկովի «Ապագայի թեքումով դպրոցը» հոդվածը: Հանդիպում ունեցանք կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ, որտեղ բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հղել: Հանդիպումը շատ հետաքրքիր և բովանդակալից անցավ, ստացանք մեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ:

Մուտք կրթահամալիր, օր 3

Օրը սկսեցինք Մարմարյա սրահում՝ մանկավարժական ընդհանոր հավաքով, այնուհետև աշխատեցինք մասնախմբերում: Ռուսերենի և անգլերենի մասնագետների հետ քննարկեցինք ChatGPT-ի կիրառությունը արդի մանկավարժության մեջ, դրական և բացասական կողմերը: Ուղևորվեցինք Արևելյան դպրոց-պարտեզ, ծանոթացանք դպրոցին, աշակերտների կողմից արված աշխատանքներին, պատրաստած քանդակներին, զբաղվեցինք պարտիզպուրակային աշխատանքներով: Տնկեցինք սածիլներ, մաքրեցինք մոլախոտերը: Լուսինե Փաշայանի հետ քննարկեցինք դասավանդողի գործունեությանը վերաբերող կարգերը, միջանձնային հարաբերությունների կարգավորման տարբերակները: Հանդիպում ունեցանք նաև կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի հետ, քննարկեցինք կրթահամալիրում աշխատող ուսուցչի պարտականությունների շրջանակը: Ընդմիջումից հետո Մարգարիտ Սարգսյանի հետ խոսեցինք հեղինակային մանկավարժության և նախագծային կրթության մասին:

Մուտք կրթահամալիր, օր 2

Կրթահամալիրում օրերը անցնում են շատ հագեցած և հետաքրքիր։ Օրը կրկին սկսեցինք կրթահամալիրի Մարմարյա սրահում, մանկավարժական ընդհանուր պարապմունքով։
Աշխատեցինք մասնախմբերում, այնուհետև ուղևորվեցինք Արևմտյան դպրոց-պարտեզ , որտեղ բաժանվեցինք խմբերի, զբաղվեցինք ձիերի խնամքով և միջավայրի մաքրությամբ։ Մարիետ Սիմոնյանի հետ քննարկեցինք Բորիս Բիմ-Բադի 《Ի՞նչ և ինչու ենք սովորեցնում》 հոդվածը։ Ընդմիջումից հետո հանդիպում ունեցանք Մարգարիտ Սարգսյանի հետ, ով խոսեց Նախագծային կրթության առանձնահատկությունների և կարևորագույն կետերի մասին։ Լուսինե Փաշայանի հետ խոսեցինք դպրոցական օրացույցի և ուսուցչի անհատական օրացույցը կազմելու կարգի մասին։

Մուտք կրթահամալիր, օր առաջին

Մեկնարկել է 《Մուտք կրթահամալիր》մանկավարժական ճամբարը։
Օգոստոսի 22-ին հանդիպեցինք կրթահամալիրի Մայր դպրոցում, որտեղ անցկացվեց մանկավարժական ընդհանուր պարապմունք։ Ապա ունեցանք հանդիպում Ժաննա Հակոբյանի հետ, խոսեցինք ռուսերենի դասավանդման սկզբունքների, կրթահամալիրի մոտեցումների մասին։ Ծանոթացանք ռուսաց լեզվի ամբիոնում աշխատող ուսուցիչների հետ, ովքեր կիսվեցին իրենց փորձով։ Այնուհետև ուղևորվեցինք Հյուսիսային դպրոց-պարտեզ, որտեղ բաժանվեցինք խմբերի և զբաղվեցինք միջավայրի խնամքով։ Ունեցանք շատ հագեցած և բովանդակալից հանդիպումներ կրթահամալիրում աշխատող մասնագետների հետ։ Մարիետ Սիմոնյանի հետ խոսեցինք դասավանդման սկզբունքների մասին, կարդացինք Բորիս Բիմ-Բադի 《Ի՞նչ և ինչու՞ ենք սովորեցնում》 հոդվածը, բլոգերում կիսվեցինք հոդվածի հետ կապված մեր կարծիքներով։ Լուսինե Փաշայանի հետ քննարկեցինք դպրոցի կանոնակարգը, ուսուցիչներին վերաբերող կանոնները։ Ընդմիջումից հետո ծանոթացանք նկարահանման հմտություններին Սուսան Ամուջանյանի հետ։