Բիսեթ. Ստեղծագործական երևակայության քերականություն.《Հանելուկի կառուցումը》և《Կեղծ հանելուկը》

Դոնալդ Բիսեթի 《Ստեղծագործական երևակայության քերականություն》գրքի 《Հանելուկի կառուցումը》 մասում Բիսեթը հարցնում է, թե ինչն է գործի դրվում հանելուկ ստեղծելիս տրամաբանությունը, թե՞ երևակայությունը։ Պատասխանը միանշնակ է` երկուսն էլ։ Հանելուկ ստեղծելիս առաջ է գալիս առարկայի 《արտիմաստավորման》 գործընթացը, դրա հետ զուգընթաց առարկայի համեմատություններն ու զուգորդություններն են սկսում գործել։

Բիսեթը նշում է, որ իրականում արտիմաստավորումն ամենակարևոր գործընթացն է, այն առավել քիչ ծեծված զուգորդությունների և անսպասելի փոխաբերությունների է ծնունդ տալիս։

《Կեղծ հանելուկը》մասում Բիսեթը ներկայացնում է, թե որոնք են կեղծ հանելուկները։ Դրանք այն հանելուկներն են, որոնցում թաքնված է պատասխանը, նման հանելուկներից ամենահայտնին թերևս այս մեկն է`

Ա-ն Ու Բ-ն թառեցին

Ա-ն ընկավ

Բ-ն կորավ

Ո՞վ մնաց լարին։

Պատասխանը Ու-ն է։

Ղազարոս Աղայան 《Երկու խոշոր չարիք》

Մենթոր Լուսինե Պետրոսյանի առաջարկով կարդացի Ղազարոս Աղայանի 《Երկու խոշոր չարիք հոդվածը》, ծանոթացա Աղայանի կենսագրությանը։

Անկեղծ պիտի լինեմ և խոստովանեմ, որ ծանոթ լինելով Աղայանի ստեղծագործություններից շատերին, բոլորովին ծանոթ չէի նրա առաջադեմ հայացքներին։ Ինձ համար բացահայտեցի Ղազարոս Աղայանին` որպես առաջադեմ, նոր գաղափարների, փոփոխությունների համար բաց մանկավարժի։

Խոսելով երկու խոշոր չարիքների` ներվոտության և մտավոր հոգնածության մասին, Ղազարոս Աղայանը առաջ է բերում այդ չարիքների դեմ պայքարի իր տարբերակը` կրթական համակարգի արմատական փոփոխություն և սոցիալական կյանքի ավելի արդար և խելացի կազմակերպում։

Կարծում եմ, որ մեր կրթահամալիրը մեր երկրում հենց այդ փոփոխությունների սկիզբը դնողն է։ Փոփոխությունների, որոնք անխուսափելիորեն պետք է արվեն` ապագա սերունդները կործանումից փրկելու համար։

Յուրա Գանջալյան. Ինչպես միջին և ավագ դպրոցների հեռավար սովորողների համար անգլերեն ուսումնական նյութեր ստեղծել

Դպիրում կարդացի Յուրա Գանջալյանի հոդվածը։

Յուրա Գանջալյանը իր հոդվածում առանձանցնում է ուսումնական նյութերին ներկայացվող մի քանի կարևոր պահանջ`

Continue reading »

Մարիոնետների ֆաբրիկա։ Դպրոցական ուսուցչի խոստովանությունը

Դպիրից կարդացի 《Մարիոնետների ֆաբրիկա։ Դպրոցական ուսուցչի խոստովանությունը》 հոդվածը։ Դեռևս դպրոցահասակ տարիքում ունեի սկզբունքային անհամաձայնություններ հարնակրթական դպրոցի մոդելի հետ, վստահ էի, որ հանրակրթական դպրոցը 《թևեր կտրելու》, հեշտ կառավարվող, կանխատեսելի մարդկանց հասարակություն ստեղծելու առաքելություն ունի։ Ստեղծող, հետազոտող, հետաքրքրասեր և 1000 ու մի հարց ունեցող երեխան, ում բնական պահանջն է գիտելիք ձեռք բերելը, հանկարծ հայտնվում է մի միջավայրում, որը հիմնովին կոտրում է երեխայի մոտ հետաքրքրությունը, հետազոտելու, նորը իմանալու բնական ձգտումը։ Լիովին համաձայն եմ հոդվածում տեղ գտած մտքերի հետ։ Իրականում սարսափելի է գիտակցելը, ընդունելը այդ իրականությունը, դիտավորությունը, բայց այդ բացահայտ ճշմարտությունը շարունակ մերժելը էլ ավելի սարսափելի կլինի։ Կարծում եմ հոդվածը սթափեցնող կլինի շատ մանկավարժների համար։

Աիդա Պետրոսյան. Տառուսուցում. ոչ թե նպատակ, այլ միջոցներից մեկը

Դպիրում կարդացի Աիդա Պետրոսյանի «Տառուսուցում. ոչ թե նպատակ, այլ միջոցներից մեկը» հոդվածը, և սիրտս մի տեսակ ջերմությամբ լցվեց: Որքան քնքշանք, հոգատարություն, ապրումակցում կար, որքան երեխայակենտրոն էին բոլոր մտքերը: Հոդվածում Աիդա Պետրոսյանը գրում է. «-Տխուր, անկենդան, օտար տառեր, որոնք գրելու համար այնքան ջանք ենք թափում, տրամադրություն ու առողջություն փչացնում: Հետո ասում ենք՝ գրել չեն սիրում: Է՛, ոնց սիրեն, երբ այդ գիր ասվածն այդքան տհաճ բան է, երբ դրա համար մայրն ու հայրը ամենաքիչը օտար են դառնում: Իրեն սիրելի աշխարհն էլ, որտեղ ամեն ինչ այնքան լավ էր, հանկարծ անծանոթ, անընկալելի է դառնում:»  Continue reading »

Մարիետ Սիմոնյան. կրթությունը՝ արգելա՞կ

Դպիրից կարդացի Մարիետ Սիմոնյանի Կրթությունը՝ արգելա՞կ հոդվածը: Մարիետ Սիմոննյանը գրում է. —

«Վերջերս լսում էի պրոֆեսոր Լայթմանի հարցազրույցը։
Հեռուստահաղորդման մասնակիցները հարց տվեցին, թե արդյոք նրան չի անհանգստացնո՞ւմ այն փաստը, որ երեխաները նույնիսկ իրար կողքի նստած իրենց վիրտուալ-համացանցային աշխարհում են և համացանցով են իրար հետ շփվում, որ նրանց կյանքում տհտ միջոցները կարևոր  դեր են խաղում, ժամանակի մեծ տարածք են զբաղեցնում, և ի՞նչ պիտի անեն մեծահասկաները, որպեսզի կապը չկտրվի երեխաների հետ։

Continue reading »

Մանկավարժական ինվարիանտներ

Դեռևս դպրոցական տարիներից ունեի սուր անհամաձայնություն հանրակրթական դպրոցներում տիրող մթնոլորտի, դրվածքների, ուսուցիչ-սովորող հարաբերությունների հետ։ Հատկապես ուսուցիչների կողմից խրախուսվող և հաճախ հրահրվող ծաղրը, սովորողներին 《գերազանցիկների և ծույլերի》 բաժանելը, կանխակալ գնահատումը, երեխաների համար ոչ բնական միջավայրի ստեղծումը, որտեղ սովորողը պարտավոր է 40 րոպե անշարժ նստել, ինչը անսահման էներգիայով լի, հետաքրքրասեր և հետազոտող երեխայի համար բացարձակ բնական չէ։ Արդեն ուսանող տարիներին սկսեցի հետաքրքրվել Մարիա Մոնտեսսորիի դասավանդման մեթոդներով։ Դրանք իմ աշխարհայացքին, նորմալի և աննորմալի մասին պատկերացումներին առավել մոտ թվացին։ Սկսեցի 《փնտրել》դպրոց, որն այդ արժեքների կրողն է, որը ոչ միայն անվանմամբ, կամ նկարագրությամբ է համապատասխանում այդ արժեքներին, այլ նաև ներածությամբ։ Այդ դպրոցը ինձ համար Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն էր, որն էլ հետագայում առանց վարանելու ընտրեցի, որպես իմ երեխաների կրթօջախ։ Ծանոթանալով Սելեստեն Ֆրենեի մանկավարժական ինվարիանտներին, կարող եմ ասել, որ դրանք լիովին համապատասխանում են իմ պատկերացումներին, և իսկապես, այլ տարբերակ լինել չի կարող։ Դրանք լրիվ բնական, արդար և օրգանիկ են։ Այն փոքրիկ վերապահումները, որ կարող են առաջանալ ինվարիանտների անվանումները կարդալիս, տրված են ինվարիանտների նկարագրություններում ևս։ Օրինակ, 5-րդ ինվարիանտն ասում է《Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել》։ Ինվարիանտի նկարագրության մեջ բերվում են բնական բացառություններ, որոնց մասին կարելի է մտածել, երբ կարդում ես ինվարիանտի անվանումը 《Կան խաղեր կամ կոլեկտիվ պարապմունքներ, օրինակ` սպրոտային, երբ այդպիսի հրամանը ընկալվում է որպես անհրաժեշտ պայման և ոչ մի խնդիր չի առաջացնում…..》։ Ինքս ժամանակակից մանկավարժության ինվարիանտները բնականոն և անվիճելի համարելով, օգտվում եմ դրանցից, քանի որ դրանք իմ էության և աշխարհայացքի անբաժան մասն են։

Դպիր. Մանկավարժական ինվարիանտներ

Մարիետ Սիմոնյան. Կրթահամալիրը որպես մի հսկա լաբորատորիա

Կարդալով Մարիետ Սիմոնյանի Կրթահամալիրը որպես մի հսկա լաբորատորիա հոդվածը, ծանոթանալով կրթահամալիրի ստեղծման և հիմնադրման պատմությանը, նոր հայացքով սկսեցի նայել կրթահամալիրում իմ կատարած աշխատանքին: Կրթահամալիրում աշխտող յուրաքանչյուր անհատի դերը շատ ավելի մեծ է, քան կարելի էր պատկերացնել: Այս դեպքում, մեր դերը կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ սերունդ ենք կրթում, այլև այն պատճառով, որ կրթության մի նոր, հեղափոխական ծրագիր ենք բերում մեր իրականություն, որը ընդօրինակում և կրկնօրինակում են այլոք, կիրառում սեփական պրակտիկայում, ինչը, ըստ իս, միայն գովելի է, քանի որ կրթահամալիրը ձևավորում է մտածող և ստեղծագործող անհատների, վերլուծական մտածողություն ունեցող մարդկանց, դաստիարակում է ստեղծողների, ոչ թե սպառողների սերունդ:

Յուրա Գանջալյան. Գիտական բարեվարքությունը հետազոտական աշխատանք գրելիս.

Յուրա Գանջալյանը իր հոդվածում բարձրացրել է գրագողության հարցը: Հոդվածում հեղինակը օգնում է տարբերակել, թե ինչը կարող է համարվել գրագողություն, ինչը՝ ոչ, և ինչպես խուսափել գրագողությունից: Continue reading »