
Նկարում ենք դդումներ Paint նկարչական ծրագրով
Պատրաստում ենք դդումով կեքսեր Սոնա Փափազյանի հետ
Պատրաստում ենք կավից դդումներ Նարեկ Հակոբյանի հետ
Նկարչություն գուաշով. Դդումներ

Դդմատոնի շրջանակներում 5-6 տարեկաններին էին այցելել Լուսինե Պետրոսյանի 3-2 ջոկատի ճամբարականները և Նարեկ Հակոբյանը` միասին կավից դդումներ պատրաստելու։
Դպիրից կարդացի 《Մարիոնետների ֆաբրիկա։ Դպրոցական ուսուցչի խոստովանությունը》 հոդվածը։ Դեռևս դպրոցահասակ տարիքում ունեի սկզբունքային անհամաձայնություններ հարնակրթական դպրոցի մոդելի հետ, վստահ էի, որ հանրակրթական դպրոցը 《թևեր կտրելու》, հեշտ կառավարվող, կանխատեսելի մարդկանց հասարակություն ստեղծելու առաքելություն ունի։ Ստեղծող, հետազոտող, հետաքրքրասեր և 1000 ու մի հարց ունեցող երեխան, ում բնական պահանջն է գիտելիք ձեռք բերելը, հանկարծ հայտնվում է մի միջավայրում, որը հիմնովին կոտրում է երեխայի մոտ հետաքրքրությունը, հետազոտելու, նորը իմանալու բնական ձգտումը։ Լիովին համաձայն եմ հոդվածում տեղ գտած մտքերի հետ։ Իրականում սարսափելի է գիտակցելը, ընդունելը այդ իրականությունը, դիտավորությունը, բայց այդ բացահայտ ճշմարտությունը շարունակ մերժելը էլ ավելի սարսափելի կլինի։ Կարծում եմ հոդվածը սթափեցնող կլինի շատ մանկավարժների համար։

Դդմատոնի շրջանակներում 5-6 տարեկանները գուաշով դդումներ նկարեցին։ Մանրամասները` տեսանյութում։

Դդմատոնի շրջանակներում 5-6 տարեկաններին էին այցելել Սոնա Փափազյանը և ընկերները, ովքեր սովորեցրեցին դդմից օգտակար և համեղ կեքսեր պատրաստել։
Մանրամասները` տեսանյութում
Շաբաթվա նախագծեր
Երկուշաբթի 29.01.2024
Ծիտը
Ժողովրդական
Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։
Հունվար ամսվա ընթացքում մենթորիս հետ հանդիպումները ամենօրյա բնույթ են կրել։ Յուրաքանչյուր նախագծից առաջ քննարկել ենք նախագիծը, դրանցից շատերը իրականացրել միասին։
Դդմատոն_ի շրջանակներում ես և մենթոր Լուսինե Պետրոսյանը համագործակցել ենք տեխնոլոգ Նարեկ Հակոբյանի հետ, արդյունքում մեր սովորողները պատրաստել են կավից դդումներ
Քննարկել ենք Բնագիտատեխնիկական ստուգատես 2024_ը, օգնել է հասկանալ, թե ինչ ուղղություններով պիտի իրականացնեմ աշխատանքները։
Դիջիթեք 2024-ի շրջանակներում Լուսինե Պետրոսյանը իր ջոկատի հետ այցելել է մեր խմբասենյակ և 5-6 տարեկաններին սովորեցրել են մեդիափազլներ պատրաստել։ Ունեցել ենք ևս մեկ համագործակցություն Դիջիթեքի շրջանակներում《 Համագործակցային նախագիծ. նոր գործիքի ներկայացում》
Քննարկել ենք Ազգագրական փառատոն 2024-ը, որոշել աշխատանքային ուղղությունները, նախագծի շրջանակներում համագործակցել ենք 《Ազգային խաղեր, ընկուզախաղեր》ստուգատեսի ժամանակ։
Մարզական ստուգատես_ը ևս քննարկել ենք մենթորիս հետ, ստուգատեսի ընթացքում նույպես համագործակցել ենք 《Համագործակցային մարզատոն 》 նախագծի շրջանակներում
Դպիրից կարդացել եմ 《Մարիոնետների ֆաբրիկա։ Դպրոցական ուսուցչի խոստովանությունը》 հոդվածը

5-6 տարեկաններին էին այցելել 3-2 ջոկատի ճամբարականները, ովքեր սովորեցրեցին մեդիափազլներ պատրաստել։
Ազգագրական փառատոնի շրջանակներում Արմինե Աբրահամյանը և ընկերները 5-6 տարեկաններին սովորեցրեցին ազգային խաղեր խաղալ։