«Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում. բնագիտատեխնոլոգիական ստուգատես։

Օրը՝ 27.02.2024
Ժամը՝ 11.00
Վայրը՝ Արևմտյան դպրոց
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Զառա Սեդրակյան, Քնարիկ Հակոբյան

Նպատակը՝ «Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակում թաղարով ծաղիկ նվիրելու մշակույթի զարգացում և տարածում։

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • բույսերի տնկման ու վերատնկման վերաբերյալ գիտելիքների գործնական կիրառություն.
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում.
  • աշխատանքային կանոնների պահպանում ու կիրառում.

Ընթացքը՝

  • Նախագիծն իրականացնելուց մի քանի օր առաջ կայցելենք Քոլեջի բուսաբուծության լաբորատորիա և տիկին Շողիկի օգնությամբ կընտրենք բույսերի կտրոններ, դասարան-լաբորատորիայի բնագիտական անկյունում կտրոնները կդնենք ջրի մեջ, և յուրաքանչյուր սովորող կհետևի իր ընտրած բույսի կտրոնի արմատակալման ընթացքին:
  • Ստուգատեսի օրը նախապես կընտրենք այն նյութերը, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատանքի կազմակերպման համար՝ տարբեր տարաներ, կտորներ, թելեր, ձևավորման պարագաներ, սոսինձ, տաք սոսինձ:
  •  Յուրաքանչյուր սովորող կձևավորի իր թաղարը:
  • Ձևավորելուց հետո կվերտնկենք մեր բույսերը:
  • Իսկ նախագծի ավարտին սովորողները ինքնաշեն թաղարներով բույսերը կնվիրեն մայրիկներին:

Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում

Ամփոփում

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *