Աստղիկ Բլեյանի և Էլեն Սահրադյանի ծննդյան ծեսը` ցուցահանդեսով. ամփոփում

Սեբաստացի Աստղիկի և Էլենի ծննդյան ծեսը իսկական սեբաստացու ծննդյան ծեսի հրաշալի օրինակ էր` նվեր օրերով, ստուգատեսներով, արվեստով լի։ Ծննդյան ծեսին սեբաստացի 5 տարեկանները ներկայացան իրենց նկարած նկարների ցուցահանդեսով։ Մանրամասները` տեսանյութում։

Սեբաստացի Սեմի և Արմանի ծննդյան ծեսը

6 տարեկան դարձած սեբաստացի Սեմը և Արմանը իրենց ծննդյան ուրախությունը կիսեցին իրենց ընկերների 5-6 տարեկան սեբաստացիների հետ։ Սեմին և Արմանին ընկերները մաղթեցին առողջ, երջանիկ, խաղաղ կյանք և լիքը-լիքը խաղալիքներ։ Դե իսկ նվերը` նվեր օրերն են, ուրախությամբ, խինդով, նոր գիտելիքներով լի։

Սեբաստացի Սոֆիի ծննդյան ծեսը.

Սեբաստացի Սոֆիի ծննդյան ծեսը նվեր օրերով։ Է՜լ երգ ու պար, է՜լ խմորեղենների պատրաստում, է՜լ ինքնագլորներով երթ.... Սոֆիի ծննդյան ուրախության մասնակիցն էինք բոլորս` Սոֆիի ուսուցիչները, ընկերները, ընտանիքի անդամները։ Մանրամասները` տեսանյութում։

Ձիավարության ստուգատես. ամփոփում

Ուսումնական ագարակը ջերմորեն ընդունեց Արևմուտքի 5 տարեկաններին սեբաստացի Աստղիկի և էլենի ծննդյան օրը։ Սաները ձիավարեցին արդեն հարազատ դարձած Ուսումնական ագարակում։

Լուսանկաները` Արմինե Թոփչյանի

Աստղիկի և Էլենի ծննդյան ծեսը` նվեր օրերով. ծննդյան տորթի և կեքսերի պատրաստություն

Ծննդյան ուրախության մասնիկներից է ծննդյան տորթը, որի պատրաստման գործընթացին մասնակցեցին Աստղիկի և Էլենի սեբաստացի ընկերները։ Խինդով և ուրախությամբ, միասին թխեցինք ծննդյան օրվա քաղցրավենիքները։

Լուսանկները` Արմինե Թոփչյանի

Ճամփորդություն Ջրվեժ անտառպուրակ

《Ծննդյան ծեսը նվեր օրերով》 կարգախոսով, Աստղագովքով և Էլենագովքով ուղևորվեցինք Ջրվեժ անտառպուրակ, որտեղ շա՜տ գեղեցիկ օր ունեցանք։

Continue reading »