Սովորող-սովորեցնող նախագիծ. Սովորում ենք լողալ

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ և 3-րդ դասարանի սովորողներ

Խորհրդատու ուսուցիչներ՝ Լուսինե Պետրոսյան, Ծաղիկ Գասպարյան և Զառա Սեդրակյան

Օգնականներ՝ Անուշ Համբարյան

Ժամանակահատված՝ հոկտեմբերի 13-ին ժամը՝ 9։00-10։00

Continue reading »

Համագործակցային նախագիծ․ սովորող-սովորեցնող

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ և 3-րդ դասարանի սովորողներ

Խորհրդատու ուսուցիչներ՝ Լուսինե Պետրոսյան, Ծաղիկ Գասպարյան, Զառա Սեդրակյան

Ժամանակահատված՝ հոկտեմբերի 6-ին, ժամը՝ 11։30

Կրթահամալիրում յուրաքանչյուր սովորող նախակրթարանից սովորում է տիրապետել թվային գործիքներին։ 3-րդ դասարանի սովորողները  5 տարեկան կրտսերիկներին կսովորեցնեն Paint նկարչական ծրագրի աշխատանքային գործիքները։

Նպատակ

5 տարեկաններին փոխանցել իրենց հմտությունները։

Կրտսեր ընկերների հետ համագործակցելը։

Խնդիրներ

  • Paint ծրագրի բացում
  • Ծրագրի աշխատանքային գործիքների կիրառում
  • Աշխատանքի պահպանում

Ընթացք

Նկարել, պահպանել, օգնել ուղարկել էլեկտրոնային փոստով ուսուցիչներին։ Երրորդները կրտսեր ընկերների աշխատանքները կհրապարակեն իրենց բլոգներում։

Արդյունք

Աշխատանքները կհավաքվեն, կցուցադրվեն բլոգներում,  Արևմտյան դպրոցի կայքում։

Նախագիծը՝ Լուսինե Պետրոսյանի բլոգում.

Ամփոփում` Սովորող-սովորեցնող նախագիծ. Ամփոփում

Հաշվետվություն Սեպտեմբեր 2023

Տարին սկսեցինք բավականին հագեցած և հետաքրքիր ծրագրով։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել ենք《Մոլորակը մեր տունն է》նախագիծը, որի ընթացքում սաները ծանոթացել են աղբի տեսակավորման կարևորությանը, սովորել տեսակավորման սկզբունքները։ Ամբողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում Սեբաստացիները լողացել են բացօթյա լողավազանում, խաղացել լողափնյա խաղեր, վարել ինքնագլորներ։ Երկարացված օրվա ընթացքում ամեն օր կրկնել ենք Ծաղիկ Գասպարյանի հետ սովորած նյութերը, Սեդա Թևանյանի և Աչեր  Բաստաջյանի հետ սովորած երգերը, բացօթյա ընթերցանությունը նույնպես ամենօրյա բնույթ է կրել։ Մեծ դեր է հատկացվել նաև սաների ստեղծագործական զարգացմանը` աշխատել ենք ծեփամածիկներով, գուաշով, ջրաներկերով, գունավոր թղթերով։

Սեպտեմբեր ամսվա ընթերցանության նյութեր

Մարզառոդարիական ստուգատես

Սովորում ենք վարել ինքնագլորներ

Բացօթյա նկարչական պլեներ

Բացօթյա ընթերցանություն

Աշխատում ենք ծեփամածիկով

《Մոլորակը մեր տունն է》 նախագծի ամփոփում

Զարգացնում ենք մանր մոտորիկան

Լողափնյա աշուն

Փուչիկներով կերպարներ

Ընթերցարան. հոկտեմբեր

«Ամպն ու սարը»
ՀովհԹումանյան

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

Continue reading »

Սեպտեմբերի ընթերցարան 2023

Բանաստեղծություններ

Աքաղաղն ու կտուրը

Աթաբեկ Խնկոյան

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

Փիսոն

Հովհաննես Թումանյան

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

Continue reading »

5 տարեկանների ուսումնական ծրագիր

Ծրագրի խնդիրները
Կրթություն կյանքով, կյանքի համար
Սաների ինքնուրույնության, ինքնաբավության ունակությունների զարգացում.
Սաների կրթության կազմակերպում զարգացնող, հիգիենիկ, անվտանգ միջավայրում.
Ուսումնական գործունեության բովանդակությանը ներկայացվող պահանջներ.

Ոչ թե դասացուցակային առարկայական ուսուցում և ինֆորմացիայի հաղորդում, այլ`
զարգացում ամենօրյա ազատ, ստեղծական, տարաբնույթ գործունեության արդյունքում.
Կենդանի շփման, սեփական փորձի միջոցով հմտությունների, կարողությունների,
գիտելիքի ձևավորում: ՏՏ միջոցների (էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ,
ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռախոս,) գործնական կիրառում:
 Էլեկտրոնային զարգացնող խաղերի, պարզագույն ծրագրերի ամենօրյա գործածման միջոցով համակարգչային գործառական հմտությունների ձևավորում.
 Ուսումնական գործընթացի արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում.
 Սաների ուշադրության, դիտողականության,կողմնորոշվելու, կենտրոնանալու,
սոցիալական միջավայրում շփվելու, համագործակցելու կարողությունների ձևավորում և զարգացում.
 Հետազոտելու, ուսումնասիրելու, սեփական հարցերի պատասխանն ինքնուրույնփնտրելու և գտնելու սովորության ձևավորում:
 Ծեսերի, երաժշտական և ազգային խաղերի, բանահյուսական նյութերի միջոցովազգային մշակույթի փոխանցում:

Continue reading »

5-6 տարեկանների ուսումնական պլան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ստեղծողի մոբիլ դպրոց
2022-2023 ուսումնական տարի
«Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների ուսուցում
Ուսումնական պլան
Ուսուցման 1-ին առաջին տարի

Ուսումնական պլանի բաղադրիչներն են.
• մայրենի խոսքի զարգացում
• երգ-պար
• թվաբանություն
• բնագիտություն
• կերպարվեստ և տեխնոլոգիա
• մարմնակրթություն, լող
• ռուսերեն, անգլերեն
• մեդիատեխնոլոգիաներ
• ուսումնական ներքին և արտաքին տարածքների ամենօրյա խնամք

Continue reading »