Հաղորդակցման հմտությունները և Հանրակրթական տարրական շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները

1) ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը (ազգային փոքրամասնությունների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով).

Continue reading »

Ատեստավորում․ Ուսումնական գործընթացի համընդհանուր ներառականությունն ու մասնակցությունն ապահովող կարողությունները

Օգոստոսի 20-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ ուսուցիչներ մասնակցեցին «Ուսումնական գործընթացի համընդհանուր ներառականությունն ու մասնակցությունն ապահովող կարողությունները» թեմայով դասընթացի։

Continue reading »

Ատեստավորում. օր առաջին

This image has an empty alt attribute; its file name is img_2792-1.jpeg

Այսօր Սեբաստացի ուսուցիչները մասնակցում էին պարտադիր ատեստավորման դասընթացին՝ «Դասավանդման մեթոդներ, ռազմավարություն և ներառարկայական կապեր» թեմայով։ Դասընթացը առանձնացավ իր հետաքրքիր բովանդակությամբ և հագեցած էր գործնական աշխատանքներով, որոնք ապահովեցին բոլոր ուսուցիչների ակտիվ ներգրավվածությունը։

Continue reading »

Մանկավարժական ճամբար․ Օգոստոսի 19-22, 25-29

Մանկավարժության կենտրոն

Աշխատանքի ուղղություններ

  • Ներքին և արտաքին միջավայրի բարեկարգում, պատրաստություն սովորողների ընդունելությանը
  • Դասասենյակներում գույքի տեղավորում, կաբինետների մաքրություն/պատ․ կաբինետների ղեկավարներ/
  • Կաբինետների գույքի գույքագրում/կաբինետների ղեկավարներ, տնտեսուհի/
  • Դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա օրացույցի, դասացուցակի հրապարակում/դպրոցի ղկավար, կազմակերպիչ/
  • Դասավանդողների սեպտեմբերի անհատական աշխատաժամանակների, տարվա օրացույցների հրապարակում /վերջնաժամկետը՝ օգոստոսի 30/
  • Սեպտեմբերի 1-5-ի նախագծային շաբաթվա, սեպտեմբերի նախագծերի հրապարակում /վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30/
  • Ընտրությամբ խմբերի ձևավորում /պատ. դասվարներ, կազմակերպիչ/
  • Ծնողական հավաքներ /դասվարների, կազմակերպիչների նախաձեռնությամբ/

Continue reading »