Մարիետ Սիմոնյան. կրթությունը՝ արգելա՞կ

Դպիրից կարդացի Մարիետ Սիմոնյանի Կրթությունը՝ արգելա՞կ հոդվածը: Մարիետ Սիմոննյանը գրում է. —

«Վերջերս լսում էի պրոֆեսոր Լայթմանի հարցազրույցը։
Հեռուստահաղորդման մասնակիցները հարց տվեցին, թե արդյոք նրան չի անհանգստացնո՞ւմ այն փաստը, որ երեխաները նույնիսկ իրար կողքի նստած իրենց վիրտուալ-համացանցային աշխարհում են և համացանցով են իրար հետ շփվում, որ նրանց կյանքում տհտ միջոցները կարևոր  դեր են խաղում, ժամանակի մեծ տարածք են զբաղեցնում, և ի՞նչ պիտի անեն մեծահասկաները, որպեսզի կապը չկտրվի երեխաների հետ։

Լայթմանի պատասխանը հետաքրքիր էր։ Նա գտնում է, որ իրականության հետ չի կարելի հաշվի չնստել։ Նոր սերունդ է եկել՝ իր նպատակներով ու խնդիրներով, ժամանակներ և դարաշրջան են փոխվել, և  պետք է դա ընդունել որպես ի գիտություն։ Եթե մեծահասկաներն ուզում են լինել երեխաների կողքին, եթե չեն ուզում անջրպետ առաջանա իրենց և նոր սերնդի միջև, իրենք պետք է հայտնվեն այն տարածքում, որտեղ իրենց երեխաներն են, վիրտուա՞լ, ուրեմն՝ վիրտուալ։ Փաստի դեմ պայքարելու, իրականությունը չտեսնել տալու իմաստը ո՞րն է։ Եվ դա լավ կամ վատ չէ, ասում էր պրոֆեսորը, դա արդեն ժամանակի պահանջ է, առկա փաստ։ » 

Մարիետ Սմոնյանը կրթահամալիրում իրականացվող մեդիա-կրթության մասին ասում է՝ «Մեր կրթահամալիրն իրականացնում է մեդիա-կրթություն։ Բայց մեր սովորողները որքան ակտիվ են վիրտուալ տարածքում, նույնքան էլ գործուն են ֆիզիկական միջավայրում։ Երգ-երաժշտությունը, ամենատարբեր սպորտաձևերը, խեցեգործությունն ու գինեգործությունը, բույսերի, կենդանիների խնամքը, այգեգործությունն ու միջավայրի խնամքը, արշավներն ու ճամփորդությունները, համերգներն ու թատրոնը նույնքան ժամանակ ու ջանք են պահանջում և պակաս հրապուրիչ և հետաքրքիր չեն սովորողների համար, որքան մեդիան։» 

Հոդվածն ավարտում է կարևոր դիտարկմամբ՝

«Երբ կյանքում այսքան արագ են փոփոխություններ կատարվում, ինչո՞ւ է կրթությունը այսպես համառորեն անշարժացած։ Ինչո՞վ է պայմանավորված կրթական մտքի ամլությունը։ Կրթությունը կարող էր և պետք է դառնար նոր հասարակության ձևավորման շարժիչ ուժը, հասարակության մտածողության փոփոխության գրավականը։ Բայց այն առայժմ շարունակում է մնալ հասարակության զարգացման արգելակ, շարունակում է վերարտադրել այլև գոյություն չունեցող հասարակարգի քաղաքացուն։» 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *