《Ճամփորդություն ազգային խոհանոցներով》 համագործակցային նախագիծ

Ժամանակահատվածը`

Պատասխանատուներ` Զառա Սեդրակյան, Լուսինե Պետրոսյան, Քնարիկ Հակոբյան

Մասնակիցներ` Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, 3-2 դասարանի սովորողներ

Անցկացման վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ

Նպատակը և խնդիրները`

  • Ծանոթություն տարբեր ազգերի ազգային խոհանոցներին։
  • Համացանցից համապատասխան նյութերի որոնման հմտությունների զարգացում։
  • Ստացած գիտելիքները կրտսեր ընկերներին փոխանցելու հմտությունների զարգացում։
  • Տեսանյութ նկարելու, մոնտաժելու հմտությունների զարգացում։ 
  • Խոհանոցային գործունեության միջոցով ծանոթացում այլ ազգերի մշակույթին։

Ընթացքը Յուրաքանչյուր շաբաթ ընտրում ենք մեկ երկրի ազգային ուտեստ։ Երկրների ցանկը`

  • Վրաստան
  • Իտալիա
  • Իրան
  • Ճապոնիա

3-2 դասարանի սովորողները համացանցում փնտրում և գտնում են տվյալ երկրի մասին հետաքրքիր փաստեր։ Ծանոթանում են տվյալ երկրի ազգային խոհանոցին, ուտեստներին։ Ընտրում են որևէ ուտեստ, դուրս բերում բաղադրատոմսը։ Ստացած գիտելիքներով սովորողները այցելում են 5-6 տարեկան ընկերներին, փոխանցում այդ գիտելիքները, կիսվում հետաքրքիր փաստերով։ Այնուհետև միասին սկսում են պատրաստել տվյալ երկրի ազգային ուտեստներից մեկը։ Ընթացքը 3-2 դասարանի սովորողները տեսանկարահանում են, նկարահանած նյութերը մոնտաժում, տեղադրում անհատական բլոգներում։

Արդյունքը տեսանյութերի և ֆոտոպատումների տեսքով կտեղադրվի սովորողների անհատական բլոգներում, դասարանական բլոգներում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *