《Պրպտիկ TV 》ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ, ծնողներ, ընտանիքի անդամներ։

Ժամկետը՝ շուրջտարյա

Նախատեսվում է՝ շաբաթական 1 թողարկում՝ յուրաքանչյուր շաբաթ օր։ TV թողարկումները կլինեն հարցազրույցի, պատումի, բեմադրության տեսքով։

Նպատակը՝ նպաստել մայրենի լեզվով բանավոր խոսքի զարգացմանը, զարգացնել մտածածը և տեսածը ճիշտ և հստակ արտահայտելու կարողությունը: Հարստացնել գիտելիքները: Ազատվել տեսախցիկի առաջ խոսելու, նկարահանվելու բարդույթներից։

Խնդիրները՝

  • Ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքի ձևավորում:
  • Ծրագրին ընտանեկան դպրոցի մասնակցության ակտիվացում։
  • Մեդիահմտությունների զարգացում;

Ընթացքը՝

Յուրաքանչյուր թողարկման ժամանակ սովորողները, ըստ օրացույցի, կներկայացնեն շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծերը, ծեսերը, առօրյան, ընտանեկան դպրոցը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *