Ուսումնական ամառ նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Տևողությունը` հուլիսի 1- օգոստոսի 30

Ամառային արձակուրդներին իրականացվող նախագծերն են՝

Մեր բակի (գյուղի, հանգստյան գոտու) ամառը-ֆոտոշարքի ստեղծում (նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու, գեղագիտական ճաշակը զարգացնելու, դիտարկելու, վերլուծելու, կարողության զարգացմանը)
Ամեն սովորող նկարում է իր բակը,  իր փողոցը և ֆոտոպատումը ուղարկում ինձ։

Խոսում են արդեն երկրորդ դասարան տեղափոխվողները (բանավոր խոսքի զարգացում)
Ամեն սովորող ձայնագրության, տեսանյութի տեսքով ներկայացնում է՝

  • իմ ամառային ճամփորդապատումը
  • հետաքրքիր օր /ընկերների, հարազատների հետ/
  • կարդացած հեքիաթը

Արդյունքները հրապարակվում են դասարանական բլոգում։