《Ինքնագլորներով մարզական խաղեր》համագործակցային նախագիծ

Մայիսյան 19-րդ ստեղծագործական հավաքի շրջանակում իրականացնում ենք էստաֆետային խաղեր Բախշյան այգում

Վայր` Յուսի Բախշյանի անվան այգի

Օրը՝ մայիսի 15

Ժամը՝ 11։30 — 12։30

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Զառա Սեդրակյան, Քնարիկ Հակոբյան, Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան

Նկարագրություն․Սկսում ենք նախավարժանքով։ Սովորողները կանգնում են շրջանով, կատարում վարժություններ, որոնք ցույց կտա շրջանի կենտրոնում կանգնած ընկերը

Գնդակախաղ

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:

Խաղ ինքնագլորներով

 Երկու սովորող ինքնագլորներով հասնում են կանգնակի մոտ, թողնում ինքնագլորը, զամբյուղից վերցնում երկու փոքր գնդակ , վազքով տանում և ամրացնում են ծառին ամրացրած օղակին։

Օղակախաղ

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *