《Ես կարողանում եմ》ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ 02.05.2023-26.05.2023
Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց, ընտանեկան դպրոցներ
Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Զառա Սեդրակյան, Քնարիկ Հակոբյան, ծնողական համայնք
Նպատակը՝ Սովորողին տալ ինքնադրսևորվելու, ինքնաարտահայտվելու, կարողություններն և հմտությունները ներկայացնելու հնարավորություն:

Ընթացքը՝
Սովորողները, ընտանիքի անդամների օգնությամբ,  տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները՝ ընտրելով նշված ուղղություններից մեկը: Տեսանյութը նկարելուց և համապատասխան շտկումներն անելուց հետո ընտանիքի անդամներից մեկը տեսանյութն ավելացնում է իր յութուբյան էջում և հղումն ուղարկում դասվարի էլ. հասցեին։

  • Ես կարողանում եմ նկարել, մուտքագրել:
  • Ես կարողանում եմ օգտվել մեդիագործիքից (Word, Paint ծրագրերից)
  • Ես կարողանում եմ կարդալ։
  • Ես կարողանում եմ մարզվել (լողալ, հեծանիվ վարել, ցատկել ցատկապարանով, օղակ պտտել և այլ)
  • Ես կարողանում եմ երգել, պարել (ազգային երգեր, պարեր)
  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն։
  • Ես կարողանում եմ խնամել իմ սենյակային (բակային) բույսերը, ծառերը։
  • Ես կարողանում եմ խոհանոցում պատրաստել։
  • Ես կարողանում եմ………….(սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը)

Ամփոփում

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *