Համագործակցային նախագիծ սովորող-սովորեցնող. կարաոկեի ստեղծում

Օրը՝ 17.01.24

Ժամը՝ 11:00

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկանների խումբ

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ և 《Արծիվներ》 ջոկատի ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Զառա Սեդրակյան, Լուսինե Պետրոսյան Գ., Քնարիկ Հակոբյան

Նպատակը և խնդիրները՝

Paint-ով աշխատելու հմտությունների փոխանցում

Ավագ ընկերների հետ համագործակցություն

Ձեզ բարեկենդան, մեզ բարի զատիկ երգի կարաոկեի ստեղծում՝ հանրակրթական Դիջիթեք 2024 նախագծի շրջանակներում

Ընթացք՝

《Արծիվներ》 ջոկատի ճամբարականները այցելում են 5-6 տարեկանների խմբասենյակ, միացնում են թվային գործիքները (Նոթբուք, նեթբուք, պլանշետ), ճամբարականներից մեկը իր գործիքի վրա փնտրում գտնում է երգը, միասին լսում ենք, մտապահում երգում թվարկվող կերպարներին, այնուհետև սկսում նկարել՝ Paint նկարչական ծրագրով: Ստացված նկարների հիման վրա 5-6 տարեկանների դասվարը ստեղծում է կարաոկե:

Ամփոփում

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *