Ատամփոխիկ-ատամհատիկ

Այսօր Արևմուտքի 5 տարեկանները նշեցին ատամփոխիկի ծեսը։ Նախ խումբ այցելեց կրթահամալիրի բուժքույր տիկին Անուշը, ով երեխաների հետ մանրամասն խոսեց ատամների խնամքի մասին։ Ապա երեխաները գնացին Արևմուտքի Վերնատուն, որտեղ ատամնագովքով շարունակեցին ծեսի երաժշտական մասը։ Վերնատնից տեղափոխվեցինք խմբասենյակ, որտեղ սովորողները ուրախ երգով և արտասանությամբ ճաշակեցին ատամհատիկի հյուրասիրությունը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *