Ամանորի ծես

Ժամանակահատվածը`դեկտեմբերի 1-ից 24-ը:

Նպատակը՝  «Ամանորի տոնակատարության» նախապատրաստում

Խնդիրները՝

  • Ստեղծագործական երևակայաթյան զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում, մեդիաբացիկների ստեղծում
  • Ընտանեկան, խմբային նախագծերի իրականացում

Աշխատանքային ուղղություններ

  1. Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհուրդը
  • Ինչպե՞ս են դիմավորում Ամանորը իրենց տանը, ընտանիքում
  • Ամանորյա ավանդույթներ
  • Տոնի խորհրդանիշ (տոնածառ, տոնածառի զարդեր, սեղանի ձևավորում)

    2. Լեզվագործունեություն

  • Ամանորյա բարեմաղթանքների ուսուցում
  • Հեքիաթների ընթերցում, քննարկում
  • Հեքիաթների հորինում
  • Նամակ (մեդիանամակ) Ձմեռ պապիկին

    3. Տեխնոլոգիական գործունեություն

  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
  • Ավանդական տոնական խոհանոց
  • Բացիկների, մեդիացացիկների պատրաստում
  • Խոհանոցային գործունեություն, ասիլ-վասիլներիր պատրաստում

 4. Երաժշտական

Համագործակցություն Սեդա Թջանյանի հետ, տոնական շրխկանների պատրաստում

  • Լեզվագործունեություն

Նախատեսվող առաջադրանքները նպաստում են բանավոր և գրավոր խոսքի զարգացմանը, ստեղծագործելու, հորինելու, երևակայական մտածողության ձևավորմանը:

Ձմեռային բանաստեղծությունների խաղ-ուսուցում

Հեքիաթների ուսուցում

  «Ի՞նչ կլիներ, եթե… » շարք – Ըստ թեմայի ընտրվում են հետաքրքիր «եթե»-ների շարք, և յուրաքանչյուր սովորող ձևակերպում է իր միտքը:

 Նամակ (մեդիանամակ) Ձմեռ պապիկին – Մեդիանամակներ ստեղծելը ինքնանպատակ չէ: Այն խթանում է բանավոր խոսքի զարգացմանը: Ի տարբերություն սովորական նամակի, այստեղ երեխան հնարավորություն ունի  արտահայտելու իր կենդանի խոսքը, ցույց տալու իր հույզերը, դերասանական խաղը: Օրինակ՝ մատիկների մեդիանամակ: Մատներից յուրաքնաչյուրը դառնում է ընտանիքի անդամներից մեկը և Ձմեռ պապիկին ուղղում իր ցանկություները: Նամակների մյուս մասն էլ կատարում ենք paint-ով:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *